«Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի ունեցած մանկական միջոցառման ժամանակ ներկայացվել է ակումբի նոր թալիսմանը:
Մայտա Ռեդ անունով թալիսմանն իրենից ներկայացնում է թռչուն` ակումբի տարբերանշանով: Թալիսմանը «Լիվերպուլ»-ին կօգնի պաշտոնական ակցիաների ժամանակ, ինչպես նաև ներկա կգտնվի մարզադաշտում` հանդիպումների ժամանակ:
Բացի այդ՝ թալիսմանն ունի իր պաշտոնական էջերը Facebook և Twitter սոցիալական ցանցերում:








































