Marca պարբերականը հիշեցնում է, որ Իսպանիայի ազգային հավաքականին արդեն 92 տարի է՝ չի հաջողվում հաղթել իտալացիների հետ պաշտոնական հանդիպումներում:
«Եվրո-2012»-ի եզրափակիչի իրենց մրցակցին առաջին և վերջին անգամ իսպանացիները հաղթել են 1920 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում Իսպանիայի հավաքականն առավելության հասավ իտալացիների նկտմամբ 2:0 հաշվով:
Այդ ժամանակից ի վեր թիմերը 10 պաշտոնական հանդիպումներ են անցկացրել. 5 անգամ հաղթանակ է տոնել «Սկուադրա աձուրա»-ն, ևս 5 հանդիպումներում գրանցվել է ոչ-ոքի: