2012 թ. հունիսի 24 –ին Երևանում, ՄՕԿ-ի հովանու ներքո, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվի միջազգային օլիմպիական օրվան և Լոնդոնի օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ:
Միջոցառմանը կմասնակցեն 13-ից բարձր տարիքի վազքասերները:
Երթուղին` Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-ստորգետնյա անցում-«Հաղթանակ»–կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ:
Մասնակիցների հավաքը` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ` հունիսի 24–ին, ժամը 09:00–ին: Մեկնարկը կտրվի ժամը 10:00-ին: