Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն ամփոփել է «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած Չեխիա-Պորտուգալիա հանդիպումը:
«Ռոնալդուն հիանալի խաղացող է: Նրան միշտ հաջողվում է ճեղքել մրցակցի պաշտպանության օղակը: Սխալվե՞ց արդյոք Գեբրե Սելասին, թե՞ ոչ` չեմ կարող ասել, քանի որ Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է: Հենց նա որոշեց խաղի ելքը:
Ինչ վերաբերում է տակտիկային, ես այն փոփոխության չէի ենթարկի: Պորտուգալացիների հետ բաց ֆուտբոլ խաղալու համար կարելի է պատժվել: Նրանց հաջողվում է վերահսկել խաղը և հակագրոհներ կազմակերպել»,- ասել է Բիլեկը խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:







































