ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է գոլերի արձանագրման ավտոմատ համակարգի ներդրման հետ կապված իր մտավախությունների մասին:
«Գոլի որոշման տեխնոլոգիան բարդ չէ: Խնդիրը հենց այդ տեխնոլոգիայի մեջ է: Հետո դուք կզգաք ձեռքով խաղի որոշման տեխնոլոգիա, հետո` խաղից դուրս իրավիճակի արձանագրման և այդպես շարունակ: Ահա թե որն է խնդիրը»,- The Guardian-ը մեջբերում է Պլատինիին:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին «Դոնբաս Արենա»-ում կայացած հանդիպմանն Ուկրաինան զիջեց Անգլիային` 0:1 հաշվով: Ընդ որում, հունգարացի մրցավար Վիկտոր Կաշաիի գլխավորած մրցավարական անձնակազմը երկրորդ խաղակեսում չի արձանագրել Մարկո Դևիչի հեղինակած գոլը:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտնել է, որ Ուկրաինա-Անգլիա հանդիպումն ապացուցեց գոլերի արձանագրման ավտոմատ համակարգի ներդրման անհրաժեշտությունը:






































