66-ամյա պորտուգալացի մասնագետ Ժեզուալդու Ֆերեյրան, ով ավելի վաղ աշխատել է «Պորտու»-ում, երկարաձգել է «Պանատինաիկոս»-ի հետ իր պայմանագրի ժամկետը: Այդ մասին տեղեկացնում է աթենքյան ակումբի պաշտոնական կայքը:
Մասնագետի նոր պայմանագիրը 2.5 տարվա վավերականության ժամկետ ունի: Աշխատանքը շարունակելու ցանկությունը Ֆերեյրան բացատրել է ակումբի նկատմամբ ունեցած զգացումներով:
Պորտուգալացի մասնագետը գլխավորում է «Պանատինաիկոս»-ը 2010 թվականի նոյեմբերի 20-ից:







































