«Մոնպելյե»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով ներկայումս Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանն, առաջիկա մրցաշրջանում հանդես կգա «Արսենալ»-ում: Այդ մասին է տեղեկացնում France Football-ը:
2011/12 թվականների մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել: Մոտակա օրերին Ժիրուն 4 տարի ժամկետով պայմանագիր կստորագրի «Արսենալ»-ի ղեկավարների հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Ժիրուի տրանսֆերի դիմաց լոնդոնցիները պատրաստ են 13 մլն ֆունտ վճարել:
Հարձակվողի ծառայություններով էր հետաքրքրված Մյունխենի «Բավարիա»-ն:








































