KATV հեռուստաընկերության հաղորդմամբ, հունվարի 30-ի գիշերը Արկանզաս նահանգի Բենթոն քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկացի ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 28-ամյա Էնթոնի Ջոնսը:
Այդ օրը Ջոնսն իր առաջին և վերջին մարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել Քվինսի Փալմերի կողմից, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: