Tuesday, 07 05 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար

Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

Չորս երկիր՝ Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը ստորագրել են Իրաքի զարգացման համաձայնագիր, որը ենթադրում է բազմամիլիարդ ներդրումներ Իրաքի ենթակառուցվածքային եւայլ ուղղություններում: Օրինակ, նախատեսվում է կառուցել մոտ 1,2 կմ երկաթուղի: Իրաքն այդպիսով կարող է դառնալ տրանսպորտային շոշափելի հաղորդուղի՝ Չինաստանից կամ Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպա: Քառակողմ համաձայնությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի Իրաք կատարած այցից հետո:

Այս համաձայնությունը անշուշտ լոկ չորս երկրի «մասին» չէ: Այն կարող է փոխել ռեգիոնալ կոնֆիգուրացիան, ընդ որում ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ հարակից գոտում, ընդհուպ Կովկասում, իհարկե անուղղակի ազդեցությամբ: Իրաքը Մերձավորարեւելյան-Ծոցի գոտում Իրանի առանցքային գործընկերներից է: Իրաքում Թուրքիայի, ԱՄԷ, Կատարի ներդրումները ինչպե՞ս կազդենն այդ գործընկերության վրա, արդյո՞ք դրանք կարող են նպաստել Իրան-Իրաք հարաբերության կամ կապի թուլացմանը:

Այստեղ սակայն կա մեկ այլ հանգամանք: 2022 թվականին Իրաքում անցկացվեց անվտանգության միջազգային համաժողով, որին այսպես ասած արտառեգիոնալ միակ մասնակիցը, այն էլ բարձր մակարդակով՝ Ֆրանսիան էր: Նախագահ Մակրոնը ժամանեց Բաղդադ՝ համաժողովին մասնակցելու համար: Սա իհարկե խոսում էր այն մասին, թե Ֆրանսիան ինչ կարեւորություն է տալիս ռեգիոնին եւ Իրաքին մասնավորապես, ըստ էության իր «Անդրծովյան տարածքների» պաշտպանության այն կոնցեխտի շրջանակում, որի մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Մակրոնը: Շաբաթներ առաջ Ֆրանսիայի նախագահը ժամանել էր Հնդկաստան, եւ այցի օրակարգը իհարկե լայն իմաստով շոշափում էր հենց հաղորդակցության ուղիների օրակարգը, այդ թվում Ծոցի գոտու հաշվարկով: Իրաք-ԱՄԷ-Կատար-Թուրքիա քառակողմ համաձայնությունը կարող է խախտել նաեւ Ֆրանսիայի հաշվարկները:

Իհարկե այստեղ թե Ֆրանսիայի, թե Իրանի մասով ամեն ինչ միարժեք չէ, հաշվի առնելով օրինակ նրանց բարվոք հարաբերությունը Կատարի հետ: Մյուս կողմից, Կատարի հետ սերտ հարաբերություն եւ ընդհուպ ռազմական ներկայություն ունի Թուրքիան: Հայտնի է, որ ԱՄԷ նկատմամբ բավականին շոշափելի ներգործության ռեսուրսներ ունի Բրիտանիան, իհարկե Էմիրությունների՝ ներկայումս բավականին կշռով ռեգիոնալ ինքնիշխան դերակատար լինելով հանդերձ, իսկ Կատարի հետ բավականին սերտ հարաբերություն ունի Վաշինգտոնը:

Այդպիսով, Իրաքի շուրջ խաղարկվում է բավականին բարդ մի պարտիա, որը անկասկած իր ազդեցությունը թողնելու է ընդհուպ Կովկասում ծավալումների վրա: Այդ առնչությամբ ի՞նչ բովանդակություն ունեին Երեւան-Բաղդադ շփումները՝ նախ Մյյունխենի անվտանգության համաժոժողովում վարչապետների, իսկ հետո Հայաստանի նախագահի Իրաք կատարած այցի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում