Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, գոբելենագործ, մանկավարժ Սոնա Բանոյանը Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը հանդիպել են գրադարանի մանուկ և պատանի ընթերցողների հետ, անցկացրել քննարկումներ ու վարպետության դասեր։

Ինչպես տեղեկանում ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, ծրագրի առաջին օրը գրադարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրել են «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթին, ներկայացրել հեքիաթի ուղերձները, քննարկման միջոցով լսել հեքիաթի վերաբերյալ երեխաների ընկալումներն ու պատկերացումները:

Նկարչության վարպետության դասի շրջանակում դասընթացավար Սոնա Բանոյանի հանձնարարությամբ երեխաները նկարել են իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի հեղինակած դիմանկարները: Այնուհետև այն հարստացրել են իրենց համար կարևոր կերպարի ներկայությամբ և հայկական մանրանկարչության զարդանախշերով պատկերել ընտրված հերոսների հագուստները։

Հանդիպման շրջանակում դասընթացավարները երեխաներին ներկայացրել են նաև Եվրոպա աշխարհամասի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, զուգահեռ ցուցադրել եվրոպական պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրերի վերաբերյալ սահիկաշար։

Նշվում է, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում երեք օր շարունակ` ապրիլի 25-27-ը, Աչաջուրի գրադարանի մանուկ և պատանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կտեղեկանան եվրոպական մշակութային ժառանգության պատմությանը, կմասնակցեն գրքերի քննարկումների ու վիկտորինաների, կծանոթանան եվրոպական մանկապատանեկան գրականության նմուշներին։

Գրադարանից հիշեցնում են,որ նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի շրջանակում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում