Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին

Իրանի անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանը հայտարարել է, թե Իրանը զգուշացնում է այն երկրներին, որոնք Իսրայելի «սիոնիստական վարչակազմին» թույլ են տվել իրենց տարածքում տեղակայել կիբերանվտանգության կենտրոններ: Նա նշել է, որ երկրները, որոնք տեղակայել են այդպիսի կենտրոններ կամ աշխատում են իսրայելական արտադրության կիբերանվտանգության համակարգերով, խնդրի կբախվեն ապագայում՝ առանց հետագա բացատրությունների: Թե հատկապես ինչ երկրներ նկատի ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած անվտանգության համաժողովին եւ հանդիպել նաեւ իր ռուսաստանցի գործընկեր Պատրուշեւի հետ, մանրամասնված չէ:

Սակայն, կասկած չկա, որ այդ երկրների շարքում է նաեւ Ադրբեջանը, որտեղ Իսրայելը ունի մասնակցություն թե անվտանգության համակարգի ձեւավորման գործում, թե նաեւ ունի անմիջական հենակետեր, այդ թվում անկասկած նաեւ կիբերանվտանգության համակարգերով: Ավելին, ըստ տեղեկությունների, Ադրբեջանում իսրայելական հենակետերը հինգն են, որոնց հիմնական տեղակայման վայրերը գտնվում են 44-օրյա պատերազմից հետո օկուպացված տարածքներում: Ադրբեջանը Իսրայելի հետ պայմանագիր կնքեց այդ տարածքներում ագրոհամալիրներ կառուցելու վերաբերյալ, եւ մեծ հավանականությամբ դրանք հենց հենակետերի քողարկումներն են: Ի՞նչ է ենթադրում Իրանի զգուշացումը, դարձյալ մանրամասնորեն պարզ չէ: Իրանը ակնարկում է, որ կարող է հասցնել հրթիռայի՞ն հարվածներ, թե՞ հարվածել իր կիբերանվտանգության համակարգով:

Ըննդ որում, հարկ է նկատել, որ Ադրբեջանից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը շատ միջազգային փորձագետներ պայմանավորում են նաեւ Իրանի հնարավոր գործողությունների գոտուց ռուսական զինուժի դուրսբերման հանգամանքով, հղում անելով փաստին, որ խաղաղապահների դուրսբերման մասին անսպասելի հայտարարվեց Իրանի եւ ՌԴ նախագահների հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց: Ի դեպ, հատկանշական է, որ Իրանի անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղարըը իսրայելական կիբերհենակետեր տեղակայած երկրներին ուղղված զգուշացում բարձրաձայնում է Պատրուշեւի հետ հանդիպումից հետո: Պետք է ենթադրել, որ Մոսկվան ու Թեհրանը դրել են Բաքվին Իսրայելից «կտրելու» խնդիր, թերեւս համարելով նաեւ, որ Իսրայելն է Արեւմուտքի ռազմավարության համատեքստում դիտվելու Ռուսաստանն ու Իրանը միմյանցից «կտրելու» հարցում Ադրբեջանի խաղարկման գլխավոր գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում