Wednesday, 01 07 2026
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը շարունակում է մնալ արդիական եւ կողմերից որեւէ մեկը չի հայտարարել դրանց չեղարկման մասին: Դե ֆակտո, եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը որեւէ կերպ չի արտացոլում այն իրավիճակը, որ կա գետնի վրա, եւ դա ակնառու է աներկբա, բայց իրապես ուշագրավ է, որ կողմերից որեւէ մեկը չի հայտարարում փաթեթի գոյությունը դադարեցնելու, այն առոչինչ դարձնելու մասին:

Երբ դա չի անում Ադրբեջանը, հասկանալի է: Բաքուն դե ֆակտո չեղարկել է եռակողմ պայմանավորվածությունները, մնացել է այսպես ասած 9-րդ կետը եւ Ալլիեւը, ինչպես տեսնում ենք, պարբերաբար հայտարարում է դրա մասին: Երեւանը հայտարարել է, որ ըստ էության նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չեղարկված են, սակայն մի բան է այդօրինակ հայտարարությունը, մեկ այլ բան ուղիղ արձանագրումը, որ Հայաստանը այլեւս առոչինչ է ճանաչում դրա, ինչպես նաեւ հաջորդից մյուս եռակողմ հայտարարությունների ներքո առկա իր ստորագգրությունը:

Հասկանալի է նաեւ, որ չեղարկման, առոչինչ ճանաչելու մասին չի հայտարարում նաեւ Ռուսաստանը, քանի որ Մոսկվայի համար էլ թեկուզ մեկ կետով առաջ գնալը ունի էական նշանակություն, առավել եւս՝ 9-րդ կետով: Ինչու՞ ստորագրության հետկանչման կամ առոչինչ լինելու մասին պաշտոնապես չի հայտարարում Երեւանը, հարց է, որ հնչում է բավականին հաճախ: Արդյո՞ք այդ հանգամանքը վկայում է այն մասին, կամ ցուցիչ է այն մտայնության, որ Երեւանն ունի իրադարձությունների զարգացման որեւէ առավել անցանկալի սցենարի առնչությամբ, ինչի պարագայում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կարող է դիտարկել նույնիսկ որպես «չարյաց փոքրագույն»:

Համենայն դեպս, բավականին բարդ է գտնել վարքագծի այլ տրամաբանություն: Կրկնեմ, մի բան է հայտարարել, որ եռակողմը ըստ էության գոյություն չունի, մեկ այլ բան է հայտարարել, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է գալիս այդ հայտարարություններից եւ առոչինչ է ճանաչում 9-րդ կետը: Եվ լռություն է այն դեպքում, երբ նախօրեին դրա մասին դարձյալ հայտարարել է Ալիեւը: Անշուշտ, պատկերը վկայում է բավականին բարդ վիճակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում