Մայիսի 25-ին «Գրանդ սպորտ» մարզահամալիրում, արհեստական պատի վրա, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ) կանցկացնի Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը:
Առաջնությանը կմասնակցեն ԱԼՏՀՖ–ի անդամները, դասընթացների մասնակիցները, ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող բոլոր անձիք:
Նպատակը և խնդիրները.
ՀՀ–ում ալպինիզմի և ժայռամագլցման տարածումը
Հայաստանի ազգային և օլիմպիական հավաքականների ձևավորումը
Ուժեղագույն մագլցողների հայտնաբերումը
Առաջնության անցկացման պայմանները.
Մրցույթը անցկացվում է տղամարդկանց և կանանց շրջանում անհատական մրցաձևում՝ դատավորական ապահովմամբ։
Առաջնությունն անցկացվելու է երկու մարզաձևում.
1) դժվարություն (bouldering)
2) արագություն (մագլցում)
Առաջնության կազմակերպիչները.
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա (ԱԼՏՀՖ)
Վտանգավոր բարձրություն ՍՊԸ
«Գրանդ սպորտ» մարզահամալիր
Առաջնությունը տեղի կունենա մայիսի 25-ին, «Գրանդ սպորտ» մարզահամալիրում (Արշակունյաց 61), ժամը՝ 11:00-17:00-ին: