Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին, Լոնդոնում կայանալու է Դերեկ Չիսորայի և Դեվիդ Հեյի մենամարտը: Այն մեծ իրարանցում է առաջացրել բռնցքամարտի երկրպագուների շրջանում:
The Sun-ը հայտնում է, որ տոմսերի վաճառքը հայտարարելուց հետո կազմակերպիչներին արդեն հաջողվել է 17 հազար տոմս իրացնել:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական վարչությունը կտրուկ դեմ է արտահայտվել մենամարտի կայացմանը, որը տեղի է ունենալու Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանավորչության ներքո: