Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն հոկեյիստների եռյակը: Երեկոյի լավագույն հոկեյիստ է ճանաչվել Նյու-Յորք «Ռեյնջերս»-ի դարպասապահ Հենրիկ Լունդքվիստը, ով «սենաթորներ»-ի դեմ պայքարում կատարեց 39 սեյվ` արձանագրելով «մաքուր» խաղ:
Օրվա երկրորդ աստղն է Զդենո Չհարան (Բոսթոն «Բրյուինս»), ով «Քեփիթալս»-ի դեմ պայքարում դարձավ հաղթական գոլի հեղինակ: Լավագույն հոկեյիստների եռյակը եզրափակում է Սենտ-Լուիս «Բլյուզ»-ի առաջատար Էնդի Մաքդոնալդը, ով «շնաձկներ»-ի հետ խաղում հեղինակել է մեկ տափօղակ և կատարել է երկու արդյունավետ փոխանցում: