Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Սթենլիի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումներում առաջին հեթ-տրիկը հեղինակեց Ֆիլադելֆիա «Ֆլայերս»-ի առաջատար Քլոդ Ժիրուն: «Օդաչուներ»-ը երկրորդ խաղն անընդմեջ հաղթեցին «Փինգուինս»-ին` դարպասապահ Իլյա Բրիզգալովի փայլուն խաղի շնորհիվ: