Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի նախկին մրցակից Օդլաներ Սոլիսը կրկին ցանկանում է մենամարտել ուկրաինացի բռնցքամարտիկի և նրա եղբոր հետ:
«Ես գիտեմ, որ կարող եմ հաղթել Կլիչկո եղբայրներին և դառնալ աշխարհի չեմպիոն: Իհարկե, դա անելու համար ես դեռ պետք է լուրջ մարզվեմ: Միայն այդ դեպքում ես հնարավորություն կստանամ երկրորդ անգամ պայքարել չեմպիոնության համար: Եթե ես վնասվածքներ չունենամ, ապա շատ դժվար կլինի ինձ հետ կանգնեցնել չեմպիոնական ուղուց», – բռնցքամարտիկի խոսքը մեջբերել է figosport.de կայքը:
Հիշեցնենք, որ Օդլաներ Սոլիսը նախորդ տարվա մարտին` Վիտալի Կլիչկոյի դեմ պայքարում, առաջին ռաունդում պարտվեց նոկաուտով: Այդ մենամարտի մեկնարկին Սոլիսը ստացավ ծնկի վնասվածք, որի ապաքինման համար 3 անգամ վիրահատվեց: Բռնցքամարտիկի վերադարձը տեղի կունենա մարտի 19-ին` Կոնստանտին Այրիխի դեմ մենամարտում: