BoxingScene.com-ի հաղորդմամբ` IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (31-2-0, 25 KO) ռինգ դուրս կգա փետրվարի 12-ին: Արթուրը 10 ռաունդանոց մենամարտ կանցկացնի խորվաթ բռնցքամարտիկ Ստյեպան Բոժիչի (24-4-0, 14 KO) հետ: Հիշեցնենք, որ Աբրահամի թիմը որոշել էր նախապատրաստական մարտ կազմակերպել նախքան Super Six World Boxing Classic մրցաշարի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ կայանալիք կիսաեզրափակիչ մենամարտը: