Ինդիան-Ուելլսի «Մասթերս-1000» շարքի թենիսի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչում Ռոջեր Ֆեդերերին 6:3, 6:4 հաշվով պարտվելուց հետո Ռաֆայել Նադալը հարցազրույց տվեց մրցաշարի պաշտոնական կայքին.
«Նա հիանալի էր խաղում: Առաջին իսկ րոպեից Ֆեդերերը բարձրակարգ խաղ ցուցադրեց: Մրցակիցս անհավանական հարվածներ էր կատարում, իսկ ես նման եղանակային պայմաններում դժվարանում էի պատասխանել դրանց»:
«Ես գիտեմ, թե որքան լավ էի խաղում: Այս շաբաթը հիանալի է դասավորվում ինձ համար, իսկ այսօր ես հնարավորություն ունեմ նվաճել ևս մեկ տիտղոս: Իհարկե, եղանակային պայմանները հնարավորություն չէին տալիս ավելի ագրեսիվ խաղալ, սակայն ուրախ եմ, որ կարողացա նման խաղ ցուցադրել իմ ամենասկզբունքային հակառակորդներից մեկի դեմ պայքարում», – Ֆեդերերին մեջբերել է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ինդիան-Ուելլսի «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչում Ֆեդերերը կմրցի ամերիկացի Ջոն Իսների հետ:







































