Իսպանական հանրահայտ Marca պարբերականը տեղեկացնում է, որ, առաջիկա 2 օրերի ընթացքում Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզչի` նոր պայմանագրի ստորագրման հարցը վերջին ժամանակներում ամենաքննարկվող թեման է Իսպանիայում: Մասնագետը մինչ այժմ դրական պատասխան չի տվել պայմանագրի երկարաձգման` ակումբի կողմից արված առաջարկին: «Բարսա»-ի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան հայտարարեց.
«Առաջիկա 2 օրերի ընթացքում այդ հարցին վերջնական լուծում կտրվի»:
Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը հավելեց, որ չի կարող հրապարակել նոր համաձայնագրի պայմանները:








































