Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ՉԼ 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ խաղի 15-րդ րոպեին վնասվածք ստացավ։
Մադրիդում անցած բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ ֆրանսիացին ստացել է ազդրի մկանների վնասվածք և բաց կթողնի 2 շաբաթ։ Հարձակվողը կարող է չմասնակցել «Սանտիագո Բառնաբեո» մարզադաշտում մարտի 14-ին կայանալիք «ԲԿՄԱ»-ի հետ պատասխան խաղին։ Բենզեման բաց կթողնի Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղը, որը տեղի կունենա փետրվարի 29-ին, ինչպես նաև Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Ռայո Վալլեկանո»-ի, «Էսպանյոլ»-ի և «Բետիս»-ի հետ խաղերը։
Հիշեցնենք, որ 24-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման և դարձել 20 գոլի հեղինակ։








































