Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա-Աթայում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ հաստատվել է մրցաշարի անցկացման կարգն ու խաղացանկը:
Ութ թիմերը բաժանվել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: B խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև: Խմբային մրցաշարի ավարտից հետո թիմերը կխաղարկեն 1-8-րդ տեղերը` ըստ խմբերում իրենց զբաղեցրած տեղերի:
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը հետևյալն է (խաղերի սկիզբը` Երևանի ժամանակով)`
28.04 Հունգարիա-Հայաստան 12:00
29.04 Հայաստան-Թուրքմենստան 14:00
01.05 Ղազախստան-Հայաստան 17:00
02.05 1-8-րդ տեղերի հանդիպումներ
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի Մ-17 ազգային հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը: