GMA News-ը տեղեկացնում է, որ թեթևագույն քաշային կարգում ֆիլիպինցի բռնցքամարտիկ Կարլո Մակուինտոն (6-0-1) հունվարի 28-ին Կալուկան-Սիթիում (Ֆիլիպիններ) կայացած մենամարտից հետո մահացավ` 5 օր կոմայի մեջ գտնվելուց հետո:
Թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջերի Պենալոսոյի կազմակերպած մրցաշարի շրջանակներում Մակուինտոն ութ ռաունդից բաղկացած մենամարտում իր ուժերը չափեց Մարկ Ջոզեֆ Կոստայի (4-4-2) հետ:
Առաջին երկու ռաունդներում Մակուինտոն երկու անգամ ենթարկվեց նոկդաունի, սակայն կարողացավ շարունակել հակամարտությունն ու այն ավարտել ոչ-ոքի: Մենամարտի ավարտից հետո ֆիլիպինցին ընկավ ռինգում, որից հետո տեղափոխվեց հիվանդանոց:







































