Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պիկյաոյի պրոմոութեր Բոբ Արումը հայտարարեց, որ ֆիլիպինցու հետ մենամարտելու համար Ֆլոյդ Մեյուեյզերին առաջարկում է 45 մլն ԱՄՆ դոլար երաշխավորված եկամուտ.
«Ես Մեյուեյզերին առաջարկում եմ 45 մլն ԱՄՆ դոլար երաշխավորված եկամուտ և նույն պայմանները, որոնք նա առաջարկել էր Պիկյաոյին»,- BoxingScene-ին տված հարցազրույցում նշել է Արումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պիկյաոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Մեյուեյզերը Պիկյաոյին մենամարտի համար առաջարկել է 40 մլն ԱՄՆ դոլար երաշխավորված եկամուտ, սակայն մյուս բոլոր աղբյուրներից ստացված եկամուտները պետք է լինեն իրենը:








































