«Սևիլիա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտպան Մարտին Կասերեսն իր կարիերան կշարունակի «Յուվենթուս»-ում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: «Յուվենթուս»-ը Կասերեսի տրանսֆերը կվարձակալի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և «Սևիլիա»-ին կվճարի 1.5 մլն եվրո, իսկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է խաղացողին իր կազմ հրավիրել` վճարելով 9.5 մլն եվրո:
«Սևիլիա»-ի պաշտոնական կայքում հայտնվել էր տեղեկատվություն, որ ակումբն այդ գործարքից կստանա 250 % եկամուտ: Հիշեցնենք, որ Կասերեսը, որի պայմանագրի ժամկետը «Սևիլիա»-ի հետ լրանում էր 2015 թվականին, «Յուվենթուս»-ում հանդես է եկել 2009/10թ. մրցաշրջանում: