Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում այսօր տեղի կունենա Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 7-րդ տուրը:
Մրցաշարի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանն իր ուժերը սև ֆիգուրներով կչափի Վասիլի Իվանչուկի հետ, ով 6 տուրերից հետո 3.5 միավորով կիսում է 4-7-րդ տեղերը: Մագնուս Կառլսենի հակառակորդը կլինի Բորիս Գելֆանդը, իսկ Նակամուրան սպիտակ ֆիգուրներով կխաղա Ռաջաբովի հետ:
7-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Սերգեյ Կարյակին – Վեսելին Տոպալով,
Հիկարու Նակամուրա – Թեյմուր Ռաջաբով,
Բորիս Գելֆանդ – Մագնուս Կառլսեն,
Գատա Կամսկի – Դավիդ Նավարա,
Լյուկ վան Վիլի – Անիշ Գիրի,
Վուգար Հիշիմով – Ֆաբիանո Կարուանա,
Վասիլի Իվանչուկ – Լևոն Արոնյան: