Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը

Այն, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը քաղաքական համակարգի խորքային անկման հետեւանք է, չի վիճարկում գրեթե ոչ ոք: Այդ անկումը ծավալվել է տարիներ շարունակ, քաղաքականությունը Հայաստանում վերածելով պարզապես բիզնեսի մի տեսակի՝ ոչինչ ավելի: Հետագայում արդեն, գործող համակարգը, որ կառավարում էր Հայաստանը մինչեւ 2018 թվական, ինքը սկսեց զգալ այն ծանր հետեւանքը, որ Հայաստանի համար ավելի ու ավելի շոշափելի էր դառնում քաղաքական համակարգի աղճատվածության հետեւանքով՝ հենց համակարգի իսկ նեղ շահերից բխող գործողությունների հետեւանքով առաջացած աղճատվածության:

Սկսում էր գործել բումերանգի էֆեկտը. Եթե քաղաքականությունը մինչ այդ ոչնչացվում էր պարզապես ավելորդ մրցակցություն թույլ չտալու, կառավարող համակարգի հարմարավետությունը ապահովելու համար, այդ իրավիճակը որոշակի լետից սկսեց արդեն հարվածել հենց համակարգին, երբ աշխարհում տեղի ունեցող տնտեսա-քաղաքական խորքային վերադասավորումները առաջացրին Հայաստանում քաղաքական համակարգի գոյության հրամայական: Ոչնչացված համակարգը սակայն հնարավոր չէր ուշքի բերել: Մեծ հաշվով դրա հետեւանք էր այն, որ փոփոխություն հնարավոր էր այլեւս միայն հեղափոխական ճանապարհով՝ լիներ դա չակերտավոր, թե իրական, հարաբերական, թե արմատական հեղափոխություն:

Տեղի ունեցավ 2018-ը, որին չընդդիմացավ ըստ էության մինչ այդ կառավարող համակարգի եւ որեւէ թեւ: Սակայն, քաղաքականությունը մեծ հաշվով շարունակեց աղճատված մնալ, եւ արդեն յուրովի աղճատվել նաեւ 2018-ից հետո: Այսպես ասած հեղափոխական նոր իշխանությունը սկսեց իրեն ավելի հարմարավետ զգալ քաղաքականության բացակայության պայմաններում: Քաղաքական արդիականացման գործնականում զրո քայլ, նոր որակի քաղաքական եւ պետական համակարգի ձեւավորման ըստ էության ոչ մի նախաձեռնություն՝ թե մինչեւ 2020 թվականի պատերազմը, կամ թեկուզ՝ մինչեւ կորոնավիրուսի համաճարակ, եւ թե պատերազմից հետո՝ առ այսօր: Ավելին, դրա փոխարեն տեղի է ունենում քաղաքական թիվ մեկ ինստիտուտի՝ խորհրդարանի աղճատում:

Կառավարող մեծամասնությունը երկրի թիվ մեկ եւ միակ քաղաքական ներկայացուցչական ինստիտուտում այլ բան չէ, քան գործադիր իշխանության նշանակովի ղեկավարին կից գործող տեղեկատվա-քարոզչական օղակ: Երբ չկա քաղաքականություն, քաղաքական արդիականացման նույնիսկ տեսանելի ջանք, ապա որեւէ կերպ զարմանալի չէ, որ հասարակական քաղաքական գործընթացները առաջնորդողի դերում կարող է հայտնվել հոգեւոր ինստիտուտը, եւ իրավիճակի փոփոխության որեւէ հեռանկար կարող է որոնվել միայն հրապարակների եւ փողոցնների գործընթացներով, անկախ, թե ինչպիսի արդյունք կունենան դրանք: Մի բան է կասկածից վեր, որ չի կարող արդյունավետություն ունենալ քաղաքական եւ պետական ինստիտուցիոնալ համակարգից զուրկ եւ այդ համակարգերի գործուն արդիականացման օրակարգ չունեցող պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում