IBF վարկածով միջին քաշային կարգում Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի գլխավոր մարզիչ Ուլի Վենգերը հայազգի բռնցքամարտիկի` Պաբլո Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակից հետո Sportbox-ին տված հարցազրույցում նշեց, որ իր սանը կարող է կրկին դառնալ Աշխարհի չեմպիոն.
«Մենք գիտեինք, որ Ֆարիասն ուժեղ հակառակորդ է, բայց Արթուրը հաջողությամբ կատարեց իր առջև դրված առաջադրանքը` հաղթելով և արդարացնելով իր երկրպագուների սպասելիքները: Աբրահամն ահռելի ներուժ ունի: Նա նպատակասլաց մարդ է, ինչն ամեն անգամ ապացուցում է մարզումների ժամանակ: Արթուրը կարող է կրկին դառնալ Աշխարհի չեմպիոն»: