Կրասնոդարի «Կուբան»-ի նախագահ Սուրեն Մկրտչյանը պատմել է, որ թիմը չի պատրաստվում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստներից, ինչպես նաև հայտարարել է, որ կրասնոդարցիները ցանկանում են մեծ հաջողությունների հասնել:
«Մենք չենք պատրաստվում վաճառել մեր Ֆուտբոլիստներին: «Կուբան»-ը մեկօրյա թիմ չէ, որը հաջողության հասնելով` ձգտում է հարստանալ և նահանջել:
Ցանկանում ենք հաջողության հասնել և այդ նպատակի իրականացման համար պատրաստ ենք ներդնել բոլոր միջոցները: Բայց ես խոսում եմ ֆուտբոլի մասին, այնպիսի սպորտի, որտեղ ամեն ինչ կարող է պատահել: Մենք ոչ ոքի չենք պատրաստվում ստիպողաբար պահել թիմում, և եթե ձեռնտու առաջարկ ստանանք, ապա բաց կթողնենք մեր խաղացողին: Դա պետք է շատ ձեռնտու առաջարկ լինի, որը ամբողջովին կբավարարի և՛ ակումբի, և՛ ֆուտբոլիստի պահանջները»,- ռուսական մամուլին տված հարցազրույցում նշել է Մկրտչյանը:







































