5-րդ ռաունդը սկսվեց Աբրահամի դիպուկ հարվածով, որից հետո մեր բռնցքամարտիկը դուրս եկավ կարճ տարածություն և անցկացրեց հուժկու հարվածաշար:
Ռաունդի միջնամասում Աբրահամն անցկացրեց իր երկրորդ հարվածաշարը, որից հետո Ֆարիասը ենթարկվեց նոկդաունի. Baden-Arena-ն զգում էր հաղթանակի շունչը: Արգենտինացին կարողացավ ոտքի կանգնել, սակայն դա երկար չտևեց: Արթուրի` ձախ ձեռքի դիպուկ հարվածից հետո Պաբլոն կրկին հայտնվեց հատակին:
Ֆարիասն այլևս ի վիճակի չէր շարունակել մենամարտը, և մրցավարը գրանցեց տեխնիկական նոկաուտ:
Այսպիսով` Արթուր Աբրահամն ունեցավ հաղթական վերադարձ` արդարացնելով իր մարզիչների և երկրպագուների սպասելիքները: