Այսօր «Էյնդհովեն»-ի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը պաշտոնապես դարձավ «Բարսելոնա»-ի խաղացող: 24-ամյա ֆուտբոլիստը 4.5 տարվա պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ: Պայմանագրի կետերից մեկի համաձայն` «Բարսելոնա»-ն իրավունք չունի վաճառել հոլանդացուն 100 մլն. եվրոյից պակաս գումարով: Աֆելայի տրանսֆերից «Էյնդհովեն»-ը կստանա 3 մլն եվրո և համապատասխան տոկոսներ խաղացողի հետագա վաճառքից, տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը: