Իտալիայի Գավաթի 2011/12 խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում Հռոմի «Լացիո»-ն սեփական հարկի տակ 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վերոնա»-ի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: «Լացիո»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Էրնանդեսը:
«Լացիո» – «Վերոնա»` 3:2
1:0 Անդրե Դիաս (44′), 2:0 Ռոկկի (58′), 2:1 Բերրետտոնի (61′), 2:2 Դ’ Ալեսսանդրո (74′), 3:2 Էրնանդես (90+1′)