«Չելսի»-ն համաձայնեցրել է «Բոլթոն»-ի կենտրոնական պաշտպան Գերրի Քեյհիլլի տրանսֆերային արժեքը և ներկայումս ֆուտբոլիստի հետ բանակցում է անձնական պայմանագրի կնքման շուրջ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, «Բոլթոն»-ն ընդունել է «արիստոկրատներ»-ի` 7 մլն եվրոյի առաջարկը, քանի որ խաղացողի պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին և անգլիացին կարող է այլ թիմ տեղափոխվել անվճար:
«Բոլթոն»-ում անցկացրած 4 տարիների ընթացքում Քեյհիլլն անցկացրել է ավելի քան 150 հանդիպում: 26-ամյա Քեյհիլլի օգնությամբ, ով Անգլիայի ազգային հավաքականում «Չելսի»-ի ավագ Ջոն Թերրիի հետ հիանալի խաղ էր ցուցադրում, Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է լրացնել կենտրոնական պաշտպանի գոտում առաջացած բացը, քանի որ Ալեքսը հանվել է տրանսֆերի: