ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող 24-ամյա անպարտելի հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ եկող տարվա մարտին մեծ հաճույքով կմենամարտեր միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, արգենտինացի Սերխիո Մարտինեսի հետ: Հիշեցնենք, որ НВО հեռուստաալիքն ու Մարտինեսի թիմն արդեն երկար ժամանակ չեն կարողանում համապատասխան մրցակից գտնել արգենտինացու համար, իսկ Մարտիրոսյանի կարծիքով, հենց ինքն է այն բռնցքամարտիկը, ում այդքան երկար փնտրում են: «Ես տեսնում եմ, որ Մարտինեսը դեռ մրցակից է փնտրում մարտի 12-ի համար, և եթե մեզ չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ Միգել Կոտտոյի հետ, ապա կցանկանայի կռվել Մարտինեսի հետ: Անձնական քաշիս հետ կապված խնդիրներ չեմ տեսնում. Մարտինեսի հետ մենամարտելու համար պատրաստ եմ ավելի բարձր քաշային կարգում հանդես գալ և ուզում եմ Սերխիոն իմանա, որ ես պատրաստ եմ կռվել իր հետ», – Վանեսի խոսքերն է մեջբերում BoxingScene.com-ը: