Բելգորոդ քաղաքում ավարտվեց ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունը, որտեղ հաջող հանդես եկավ 23-ամյա ծանրամարտիկ Դավիթ Բեջանյանը: Հրում վարժությունում Դավիթը համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց` գլխավերևում պահելով 238 կգ-ը:
105 կգ քաշային կարգում հանդես եկող ստավրոպոլցի մարզիկի երկամարտի արդյունքը կազմեց 421 կգ: Դավիթը հաղթանակի համար ստացավ 5 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ռեկորդի համար` 3 հազ.: