«Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը հայտարարեց որ ինքն Աշխարհի չեմպիոնի երկու տիտղոսներից հետո մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չի ունենա.
«Վերջին տարիներին մենք հաջող ենք հանդես գալիս, սակայն անհրաժեշտ է շարժվել առաջ: Չեմ կարծում, որ թիմակիցներիցս որևէ մեկը մոտիվացիայի հետ կապված խնդիրներ ունի, չնայած, որ նրանցից յուրաքանչյուրն արդեն շատ բաների է հասել:
Չեմ ցանկանում 24 տարեկան հասակում ասել, որ սա իմ կարիերայի գագաթնակետն է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես թոշակի կանցնեմ, ամեն առավոտ կմտածեմ, որ իմ լավագույն օրերը դեռ առջևում են»,- գերմանացի ավտոարշավորդին մեջբերում է Autosport-ը: