«Gazzetta dello Sport» պարբերականից տեղեկանում ենք, որ իտալական «Ինտեր»-ի նախագահ Մասսիմո Մորատտին որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Հեռացման պատճառ է դարձել իսպանացի մասնագետի հայտարարությունը, որ հարկավոր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ գնել: Մարզիչը սպառնացել է հեռանալ ակումբից, եթե ակումբը 3 նոր խաղացողներ ձեռք չբերի: Բենիտեսի ելույթը մեկնաբանելով` Մորատտին նշել է, որ իրենք չեն պատրաստվում նրա հետ քննարկել ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: