Այսօր` դեկտեմբերի 7-ին, Լոնդոնում ընթացող London chess classic սուպերմրցաշարում ընդմիջում է, որը կընհատվի վաղը: 5-րդ տուրի կենտրոնական մրցավեճում Լևոն Արոնյանի հակառակորդը կլինի մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենը:
Մրցավեճերի զույգերն են`
Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն,
Հիկարու Նակամուրա – Դեյվիդ Հոուելլ,
Նայջել Շորթ – Վիշվանաթան Անանդ,
Վլադիմիր Կրամնիկ – Մայքլ Ադամս:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրից հետո Կռլսենը 8 միավորով առաջին տեղը կիսում է Մքշեյնի հետ, իսկ Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: