«Football Italia»-ն տեղեկացնում է, որ Լիոնել Մեսսին հերքել է լուրերն այն մասին, թե ինքը Միլան է մեկնել «Ինտեր»-ի հետ պայմանագիր կնքելու համար: «Այս պահին ես ընդհանրապես չեմ մտածում «Ինտեր»-ի մասին: Իհարկե, ինձ հաճելի է պարոն Մորատիից նման կոմպլիմենտներ լսելը, և ես մեծ հարգանք եմ տածում այդ մարդու նկատմամբ, բայց ես «Բարսելոնա»-ի խաղացող եմ, և Կատալոնիայում ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես երբեք չեմ հագնի «Ինտեր»-ի մարզաշապիկը»: