Բրազիլական Կալդաս-Նովաս քաղաքում շարունակվում է շախմատի 2011թ. Աշխարհի պատանեկան առաջնությունը:
Մ-18 տարեկանների մրցապայքարում փայլուն է հանդես գալիս Սամվել Տեր-Սահակյանը, ով 5-րդ տուրում տարավ իր 5-րդ հաղթանակը և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սամվելը 5-րդ տուրում հաղթանակ է տարել ԱՄԷ-ի ներկայացուցիչ Սալեմ Սալեհի նկատմամբ:
Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի խաղաց Ուիլիամ Էսպինոսայի հետ և 3.5 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:
6-րդ տուրում Տեր-Սահակայնը կմրցի Տամաշ Պետենյիի, իսկ Աղասարյանը` Կորի Դեյսեի հետ: