Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումը:
Մեր ընտրանին ուժեղ հակառակորդի դեմ պայքարում 0:2 հաշվով պարտություն կրեց:
Խաղի առաջին գնդակը 78-րդ րոպեին Չեխիայի հավաքականի կազմում խփեց Յան Քրամոստան: Նա նաև ավելացված ժամանակում կրկնապատկեց հաշիվը` իր հաշվին ձևակերպելով դուբլ: