Գերթեթև քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն 34-ամյա Վախթանգ Դարչինյանը Աբներ Մարեսից կրած պարտությունից հետո դժգոհել է մրցավարությունից: «Դա մրցավարություն չէր, խայտառակություն էր: Ես համարում եմ, որ այդ մրցամարտի հաղթողը ես եմ»: Իմ պրոմոթեր Հարի Շոուն կբողոքարկի այդ որոշումը: Մարեսն իր հերթին այս մենամարտը համարել է ամենադժվարն իր կարիերայի ընթացքում: