«Լոս Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի տրանսֆերի ձեռքբերման պայքարին է միացել նաև մեքսիկական «Տիխուանա» ֆուտբոլային ակումբը:
Մեքսիկական և ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ակումբը Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստին առաջարկում է ամսական 1 մլն ֆունտ աշխատավարձ և անձնական ինքնաթիռ, որով ֆուտբոլիստը խաղերից անմիջապես հետո կարող է ուղևորվել իր տուն:
Հետաքրքիր է,որ «Տիխուանա» ակումբի նախագահ Հենկ Ինսոնսայի հայրը ոչ վաղ անցյալում ձերբակալվել է սեփական տանը 40 հրացան, 48 ատրճանակ և 9000 փամփուշտ պահելու համար: