Saturday, 15 06 2024
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է

Հայաստանը ՆԱՏՕ վարժանքներին. ուշագրավ ցանկ

Մոլդովայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունը, որի ընթացքում կազմակերպվում են եվրաատլանտյան չափանիշների ռազմական պատրաստության սեմինարներ: Զորավարժությանը մասնակցում է նաեւ Հայաստանը, ինչի մասին հայտարարվել էր նախապես: Հայաստանից բացի, ոչ ՆԱՏՕ անդամմ մասնակիցների շրջանակը ուշագրավ է: Մասնակցում են  Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի Թագավորության, Բահրեյնի, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Եգիպտոսի, Մալթայի, Աֆրիկյան միության (Գանա և Բենին), Ադրբեջանի ԶՈՒ-երի շտաբային սպաներ: Ինչն է ուշագրավ այս ցանկում:

Փաստացի, այն ներառում է երկրներ, որոնք ունեն ամենատարբեր արտաքին քաղաքական մարտավարական եւ ռազմավարական մոտեցումներ, նաեւ բլոկային կամ արտաբլոկային հարաբերություններ, գտնվում են տնտեսական, քաղաքական, ռազմական տարբեր ձեւաչափերում: Սա ըստ էության ուղղակի, թե անուղղակի արտացոլում է ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը, երբ մեծ հաշվով գոյություն չունեն ստատիկ ձեւաչափեր ու հարաբերությունների կարծրացած սահմաններ: Խոշոր հաշվով, ներկայումս մի ժամանակաշրջան է, երբ պետությունները ձգտում են ամբարել նոր աշխարհակարգի ձեւավորման, համաշխարհային նոր հարաբերությունների կազմավորման բարդ գործընթացում բազմաբնույթ կարողությունների շոշափելի պաշարներ՝ լինեն դրանք անվտանգության, քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության եւ այլ գործընթացներում:

Հայաստանի համար եւս էական է այդ խնդիրը, միաժամանակ այդ խնդրում էական է այն, որ պետությունները թերեւս պետք է առավելագույնս խուսափեն այդ գործընթացը հակադրությունների կամ հակամարտությունների վրա կառուցելու տրամաբանությունից: Խոսքը բնականաբար աշխարհաքաղաքականության ուժային կենտրոնների հետ հարաբերությունների մասին է: Այդ կենտրոններն անշուշտ ունեն իրենց աշխարհաքաղաքական գերակայության ձգտումները: Ավելի համեստ կարողության տեր պետությունների համար խնդիրը այդ ձգտումներից բխող ռիսկերը կառավարելն ու նվազագույնի հասցնելն է, միեւնույն ժամանակ՝ դրանցից սերող հնարավորություններն առավելագույն էֆեկտիվությամբ օգտագործելը: Այստեղ է, որ չափազանց կարեւոր է դառնում ներքին կառավարման եւ հարաբերությունների ինստիտուցիոնալ էֆեկտիվության բարձրացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում