Saturday, 15 06 2024
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է

Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը

Իրանում որոշվել է նախագահի արտահերթ ընտրության օրը; Ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին, իսկ թեկնածուների առաջադրումը՝ մայիսի 28-ից: Առայժմ թեկնածուների առումով առավել շատ շրջանառվող անունը, ընդ որում որպես նաեւ հաղթողի հիմնական հավակնորդ, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆինն է: Նա ըստ էության համարվում է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի շրջանակի ներկայացուցիչ, քանի որ առնչություն ունի Իրանի հեղափոխությունների պահապանների կորպուսին: Նա եղել է կորպուսի հրամանատարներից մեկը իրան-իրաքյան պատերազմում, հետո ղեկավարել կորպուսի ռազմա-օդային ուժերը: Նա եղել է Թեհրանի քաղաքապետ, եւ երկու անգամ էլ մասնակցել է նախագահի ընտրությանը, բայց 2005 թվականին պարտվել Մահմուդ Ահմադինեժադին, իսկ 2013 թվականին՝ Հասան Ռուհանիին:

Իհարկե Իրանի քաղաքական համակարգը բավականին բազմաշերտ է եւ անշուշտ կլինեն նախագահի այլ թեկնածուներ, եւ իհարկե իշխանության տարբեր թեւերը կփորձեն նախագահի արտահերթ ընտրության հանգամանքը օգտագործել սեփական ազդեցությունն ամրացնելու համար: Նախագահ Իբրահիմ Ռեյիսին համարվում էր Գերագույն հոգեւոր առաջնորդի աջակցությունը վայելող գործիչ: Ավելին, համարվում էր, որ նրա՝ կյանքին հրաժեշտ տալու պարագայում հենց Ռեյիսին կարող է լինել փոխարինողի հիմնական հավակնորդը:

Միով Բանիվ, Իրանը ողբերգության հետեւանքով մտնում է նախընտրական պայքարի փուլ, ինչը անկասկած նշանակում է տուրբուլենտության առնվազն մեկամսյա բարդ ժամանակաշրջան, երբ Իրանի ներքին պայքարի կրակի վրա անկասկած կարող են փորձ անել յուղ լցնել եւ ձեռքեր տաքացնել Իրանի հակառակորդ արտաքին ուժեր:

Հայաստանի համար հույժ կարեւոր է, որ հարեւան ու բարեկամ պետությունը հնարավորինս կայուն եւ հնարավորինս արագ հաղթահարի ներկայիս փուլն ու վերգտնի բնականոն ընթացքը: Դա կարեւոր է նրանով, որ Իրանը ներկայումս թե Մերձավորարեւելյան ռեգիոնի, թե Մեծ Մերձավոր Արեւելքի համատեքստում Կովկասի անվտանգության կարեւոր դերակատարներից մեկն է, եւ դերակատար, որի կարմիր գծերն այստեղ առավելագույնս մոտ են Հայաստանի անվտանգության կարմիր գծերին, հետեւաբար Իրանն այդպիսով դառնում է Հայաստանի համար կարեւոր ու զգայուն խնդիրներ լուծելու հարցում առանցքային եւ կարեւոր գործընկեր: Ըստ այդմ, այդ գործծընկերոջ խնդիրների հաղթահարման հարցում Հայաստանն այսօր ամենաշահագրգռված պետություններից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում