Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող «Դնեպր»-ի ֆուտբոլիստ Սամուել Ինկումն անփութության պատճառով կարմիր քարտ ստացավ:
Ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացել էր դեղին քարտ: 62-րդ րոպեին մարզիչը նրան փոխարինեց, իսկ, խաղացողը, ով մոտենում էր իրեն փոխարինող թիմակցին, դեռ դաշտը չլքած՝ հանեց մարզաշապիկը: Մրցավարը անմիջապես ցույց տվեց երկրորդ դեղինը, և փոփոխությունն այդպես էլ տեղի չունեցավ: