Այսօր` նոյեմբերի 7-ին, Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրը, որտեղ Հայաստանի կանանց հավաքականը ուժերը կչափի Սլովենիայի հավաքականի հետ: Մրցավեճի զույգերն են`
Սլովենիա – Հայաստան
Աննա Մուզիչուկ – Էլինա Դանիելյան,
Յանա Կրիվեչ – Լիլիթ Մկրտչյան,
Անա Սրեբրնիչ – Լիլիթ Գալոյան,
Վեսնա Ռոզիչ – Մարիա Կուրսովա։