Ֆրանսիական մամուլը հրապարակել է Ջենսոն Բատտոնի` «Մաքլարեն»-ի հետ կնքած եռամյա պայմանագրի մանրամասները:
Լրագրողների տեղեկացմամբ՝ համաձայնության արժեքը կազմել է 54 մլն եվրո: 2012 թվականի մրցաշրջանի համար Բատտոնը կստանա 16 մլն եվրո, 2013 թ. այն կկազմի 18 մլն եվրո, իսկ 2014-ին` 20 մլն եվրո:
Ավելի վաղ «Մաքլարեն»-ի սեփականատերը տեղեկություններ էր տվել միայն պայմանագրի ժամկետի մասին: