Անգլիական «Նյուքասլ»-ը պաշտոնապես հայտարարեց նոր գլխավոր մարզչի պաշտոնում Ալան Պարդյուի նշանակման մասին:
49-ամյա մասնագետը, որ նախկինում աշխատել է «Րեդինգ»-ում, «Վեսթ Հեմ»-ում, «Չարլթոն»-ում և «Սաութհեմփթոն»-ում 5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: «Ինձ համար մեծ պատիվ է անգլիական լավագույն ակումբներից մեկում աշխատելու հնարավորություն ստանալը: Ես գիտակցում եմ ինչ է նշանակում «Նյուքասլ»-ը երկրպագուների համար և չլինելով տեղի բնակիչ` Խոստանում եմ ոչ մի ջանք չխնայել ակումբին նոր վերելքների հասցնելու համար»: