Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը կկայանան նախապես որոշած քաղաքներում: Փաստորեն, այս հայտարարությամբ Ֆուրսենկոն մերժել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի առաջարկությունը՝ որ հանդիպումներից մի քանիսը կայանան Գրոզնիում: Ֆուրսենկոյի խոսքերով՝ իրենք ՖԻՖԱ-ին արդեն ներկայացրել են աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքների ցանկը, և այն չի կարող ընդլայնվել:
Հիշեցնենք, որ ցանկում ընդգրկված են Ռուսաստանի 12 քաղաքներ` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Եկատերինբուրգ, Սամարա, Յարոսլավլ, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Կալինինգրադ: